ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Գևորգ Գևորգյան. Ուրացողներ միշտ էլ կլինեն, ցավոք, բայց զորեղը նվիրյալներն են

Գևորգ Գևորգյան. Ուրացողներ միշտ էլ կլինեն, ցավոք, բայց զորեղը նվիրյալներն են
21.06.2020 | 16:04

Բանակաշինությունը այն բարդագույն գործընթացն էր, որը սկիզբ առավ 30 տարի առաջ։ Այդ ճանապարհը մաքառման դժվարագույն ուղի էր՝ հազարավոր կյանքերի ու հազարավոր ճակատագրերի գնով։ Հայոց Բանակը մեր ազգային միասնականության արդյունքն է, իսկ 2016թ. ապրիլյան Հաղթանակը ապացույցն էր այն բանի, որ մեր բանակը ամենամարտունակ ու կայացած կառույցներից մեկն է տարածաշրջանում։ Ապացույցն էր այն բանի, որ մեր զինվորի ոգին, մեր ռազմական պատրաստականության մակարդակը, մեր սպառազինությունը ընդամենը մի քանի օրում, կարող են հետ շպրտել անգամ զինտեխնիկայի մեծաթիվ կուտակումներով, թուրքական ահռելի աջակցությամբ հարձակման անցած ագրեսիվ ադրբեջանին։


Նսեմացնել 2016-ի մեր բանակի ռազմական գործողությունները, որպեսզի ապացուցես 2020 թվականի բանակն ավելի մարտունակ է, երկրի ղեկավարին, ով մարտական ճանապարհ է անցել՝ հարիր չէ, ավելին՝ անթույլատրելի է քաղաքական դիվիդենտներ շահել բանակի անցած ճանապարհը վարկաբեկելով։ Սա մի երևույթ է, որը և՛ պետականաշինության, և՛ բարոյական տեսանկյունից դատապարտելի է։


Իսկ այս ամենի հետևանքն այն է, որ նման հայտարարությունները պարարտ հող են ստեղծում բանակը վարկաբեկելուն լծված ապապետական, ապազգային տեսակների համար։
Փաստացի՝ ստեղծված իրավիճակից իշխանազավթները արագ օգտվում են. մեր անվտանգության գլխավոր հենասյունը՝ Հայոց Բանակը, փորձում են տեղափոխել հասարակական լայն քննարկման մի այնպիսի հարթություն, որտեղ դյուրին է բանակի թիրախավորված վարկաբեկումը։ Նման մոտեցումները չեն բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության պետական շահերից։
Անթույլատրելի և աններելի է, բանակը դարձնել անհիմն քննարկումների առարկա, դա հարված է մեր Զինված Ուժերին, դա հարված է մեր Պետականությանը։
Րոպե առաջ պետք է կանխել նման քայլերը։


Ուրացողներ միշտ էլ կլինեն, ցավոք, բայց զորեղը նվիրյալներն են։
Փառք բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին և կայացրեցին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ։
Գերագույն Գլխավոր Հրամանատար՝ Սերժ Սարգսյան,
Պատիվ Ունեմ։

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ